Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գարո Փայլան․ Ծրագրված կերպով վրաս հարձակվեցին

Գարո Փայլան․ Ծրագրված կերպով վրաս հարձակվեցին
04.05.2016 | 01:43

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ երեկ սահմանադրական հանձնաժողովի նիստում ծեծկռտուքի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները հատուկ են իրեն թիրախավորել, հարվածել և վիրավորել։ ԱԶԿ-ի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների միջև ձեռնամարտից հետո իշխող ուժի պատգամավոր Մեհմեդ Մեթիները Գարո Փայլանին է մեղադրել կռիվը հրահրելու մեջ։ Թուրքական «Բիանեթ» գործակալությանը տված հարցազրույցում Փայլանը ասել է. «Մի շարք պատգամավորներ ծրագրված վրաս հարձակվեցին։ Իսկույն նրանց թիրախում հայտնվեցի և 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի հարված ստացա։ Հետո էլ իմ հասցեին խտրական արտահայտություններ հնչեցրին»։ Փայլանն ընդգծել է, որ նման վերաբերմունքի է արժանացել հատկապես հայ լինելու համար, քանի որ իրեն հասցեագրված վիրավորանքները ազգային ինքնությանն էին վերաբերում: «Չեն կարողանում մարսել, որ հայկական ինքնությամբ մեկը իրենց ստերն է ջրի երես հանում և անսասան է մնում։ Նրանք ուզում են իրենց դիմաց ենթարկվող հայի տեսնել։ Ինձ թիրախավորել և հաշվեհարդար էին տեսնում որպես իրավական պայքար տանող հայի»՝ ասել է Փայլանը: Թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում կրկնվող կռիվների և լարվածության պատճառը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծն է։ Ամիսների բուռն քննարկումներից հետո հանձնաժողովում ընդունվել է օրենսդրական փոփոխության առաջարկը՝ առանց քրդամետ ԺԴԿ-ի մասնակցության, ծեծկռտուքից հետո կուսակցության պատգամավորները լքել են օրինագծի քննարկման դահլիճը։ Քվեարկությունը անցկացվել է երեք կուսակցությունների պատգամավորների մասնակցությամբ։ Սահմանադրական հանձնաժողովի ընդունած օրինագծի առաջարկը խորհրդարանում քննարկման կդրվի մայիսի 16-ին:

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ